Նրա առողջական վիճակը ժամանակին ևս պատշաճ իրավական գնահատման չէր ենթարկվել դատարանի կողմից ամենից ծանր՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս։
«Հետքի» տեղեկություններով` կալանավորվածների թվում են նաև Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի եղբոր երկու թոռները, իսկ եղբոր անչափահաս թոռի նկատմամբ կիրառվել է տնային կալանք և բացակայելու արգելք։
Նշենք, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչները համայնքի ղեկավարին ձերբակալելու գործողություններ են իրականացրել, համայնքապետարանի դիմաց հավաքվել են նրա կողմնակիցներն ու բողոքի ակցիա իրականացրել:
Բացի այդ, քրեական վարույթի շրջանակներում հարցաքննված մի շարք անձինք տվել են խոստովանական ցուցմունքներ՝ հաստատելով օպերատի-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հավաստիությունը։
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, որոշեց 2 ամսով կալանավորել Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին: Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած կալանքի միջնորդությունը քննվել է ամբողջ գիշեր:
Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։
Բեռնատարի վարորդը, վախի ազդեցության տակ, բացասական հետևանքներից խուսափելու նպատակով, կատարել է ներկայացված պահանջը և համայնքապատկան բեռնատարով դրանում բեռնված գույքը տեղափոխել է հանգստյան գոտի, բեռնաթափել ու հեռացել:
Օգոստոսի 11-ին Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել էր: Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։